Անցկացվել է հայ-ադրբեջանական սահմանագծի հերթական դիտարկումը![]() 14 դեկտեմբերի 2012 - 18:28 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից դեկտեմբերի 14-ին հայ-ադրբեջանական սահմանագծի Տավուշի մարզի Կայանավան բնակավայրի հատվածում անցկացվել է հերթական դիտարկումը, հայտնում է ՊՆ մամլո ծառայությունը: Դիտարկումից առաջ Իջևանի մարզպետարանում կայացած բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին ներկայացվել են հայ-ադրբեջանական սահմանագծում տիրող իրավիճակը, ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի վիճակագրությունը, շփման գծում դիպուկահարների գործողություններին վերաբերող հարցեր: Հայ-ադրբեջանական սահմանգծի Տավուշի մարզի Կայանավան և ադրբեջանական Ջաֆառլի բնակավայրերի հատվածում դիտարկումը հայկական կողմից անցկացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Իրժե Աբերլեն և Եվգենի Շարովը: Դիտարկման ընթացքում հրադադարի ռեժիմի խախտման դեպք չարձանագրվեց: Դիտարկումն անցկացվել է որոշակի հեռավորության վրա, քանի որ ադրբեջանական կողմը կրկին հրաժարվել է հայկական կողմի` սահմանը հատելու և անմիջական դիտարկում, ինչպես նաև հրամանատարների երկկողմ փոխշփում անցկացնելու առաջարկից: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |