Սփյուքահայ ուսանողներն ինքնազարգացման դասընթացի են մասնակցել

PanARMENIAN.Net - Այսօր ավարտվել է Սփյուքահայ ուսանողների խորհրդի հոգեբանական ակումբի «Ճանապարհորդություն դեպի ԵՍ» ինքնազարգացման դասընթացները: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկանում են խորհրդից:

Դասընթացը անցկացվում էր հատուկ մշակված ծրագրով, նպատակ ուներ բարձրացնել մասնակիցների ինքնագնահատականը, ինքնաճանաչումը, ինքնակարգավորումը, ինքնավստահությունը և նպաստել սփյուռռքահայ երիտասարդների հարմարմանը: Դասընթացին մասնակցում էին երիտսարդներ` Սիրիայից, Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից և Հայաստանից: Դասընթացը զուգահեռաբար իրականացվում էր երկու խմբում՝ շաբաթական մեկ անգամ: Երեք ամիս շարունակ երիտասարդները հավաքվում էին` շարունակելու իրենց ճնապարհորդությունը: Փակմանը ներկա էր Սփյուռքահայ ուսանողների խորհրդի նախագահ Սամվել Մկոյանը նշել է. «Սփյուռքահայ երիտասարդների համար այսպիսի դասընթացներին մասնակցելը կրկնակի կարևոր է: Նախ այն պատճառով, որ հնարավորություն է տալիս հեշտությամբ հարմարվել նոր միջավայրին ու արագորեն ինտեգրվել հայաստանյան կյանքին, իսկ մյուս կողմից խմբային ջերմ մթնոլորտը որոշակիորեն լրացնում է ընտանիքից ու հարազատներից հեռու գտնվելը»:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---