Ստեպան Սուխորենկո. Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու ավելի ռեալ շանսեր ունի, քան Թուրքիան

Ստեպան Սուխորենկո. Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու ավելի ռեալ շանսեր ունի, քան Թուրքիան

PanARMENIAN.Net - Թուրքիան արդեն քսան տարի է կանգնած է Եվրամիության դռան առաջ և չի կարողանում մտնել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց այաստանի Հանրապետությունում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոն: «Ժամանակը ցույց կտա, բայց Թուրքիայի անդամակցությունը Մաքսային միությանն այս պահին ռեալ չէ: Չնայած նրանք ունեն հզոր տնտեսություն»,- ասաց նա: Ստեպան Սուխորենկոն կարծում է, որ դա հնարավոր է, բայց շատ հեռու ապագայի հարց է: «Ես կարծում եմ, որ Հայաստանն ավելի ռեալ շանսեր ունի»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը անդրադառնալով Պուտինի՝ Թուրքիա կատարած այցին, հայտարարել է, որ Մոսկվան ուրախությամբ կընդուներ Մաքսային միությանն անդամակցելու Թուրքիայի հնարավոր ցանկությունը:

Ստեպան Սուխորենկո. Հայաստանը Մաքսային միությանն անդամակցելու ավելի ռեալ շանսեր ունի, քան Թուրքիան

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---