Պարույր Սևակի արձանի ոտքը կոտրել են

Պարույր Սևակի արձանի ոտքը կոտրել են

PanARMENIAN.Net - Մի քանի ժամ առաջ անհայտ անձինք կոտրել են Պարույր Սևակի արձանի ոտքը: Արձանը տեղադրված է Երևանի Դրամատիկական թատրոնի հարևանությամբ գտնվող նստարանին:

Հիշեցնենք, որ Պարույր Սևակի, ինչպես նաև Մհեր Մկրտչյանի, Եղիշե Չարենցի, Հրանտ Մաթևոսյանի և Տիգրան Պետրոսյանի արձանները, որոնք Երևանում տեղադրվել էին Էրեբունի-Երևանի տոնակատարություններին ընդառաջ, մոտ օրերս պետք է տեղափոխվեն համապատասխան թանգարաններ:

Նախատեսվում էր տեղադրել 9-12 արձան, սակայն տեղադրվեցին այդ հինգը, որոնք ձմռանը պետք է տեղափոխվեն համապատասխան տուն-թանգարաններ: Արձանների հեղինակն է Սուրեն Մելքոնյանը, իսկ պատրաստված են դրանք կավի և մի քանի այլ նյութերի խառնուրդից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---