Կաթողիկոս. Մեր օրերում առավել քան անհրաժեշտ են գիտելիքներով զինված և աստվածասեր հայորդիք![]() 14 դեկտեմբերի 2012 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ և Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի մասնակցությամբ, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Հայորդյաց տանը տեղի ունեցավ հայ գրատպության 500-ամյակին նվիրված «Գրերի գյուտից մինչև գրատպություն» հանրապետական մրցույթի մրցանակաբաշխության հանդիսավոր ցերեկույթը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի տեղեկատվական համակարգից: Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի և ԿԳՆ նախաձեռնած մրցույթն անցկացվել է երեք փուլով՝ տարածաշրջանային, մարզային, հանրապետական: Տարածաշրջանային փուլին մասնակցել է ավելի քան 420 դպրոց, մարզային փուլին` տարածաշրջաններում լավագույնը ճանաչված 71 դպրոցներ, իսկ հանրապետական փուլին, որ անցկացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տանը՝ եռօրյա մրցույթ-փառատոնի ձևաչափով, ներկայացել են 12 դպրոցներ: Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, անդրադառնալով Մայր Աթոռի և նախարարության միջև ձևավորված համագործակցությանը, ասել է. «Այս տարի մենք կարողացանք պահպանել ավանդական դարձած գաղափարներն ու ծրագրերը և համալրեցինք մեր համագործակցությունը նոր գաղափարներով ու նոր մոտեցումներով` ևս մեկ անգամ ամրապնդելով անքակտելի կապը կրթության ոլորտում: Շարունակենք համատեղ իրականացնել բոլոր այն միջոցառումները, որոնք մեզ թույլ են տալու կյանքի կոչել մեր հավատն առ Աստված, առ հայ ժողովուրդը և կերտել հայ քաղաքացու նոր կերպար. ժամանակակից քաղաքացի, որը գիտի որտեղից է գալիս, ինչ արժեք է իր մեջ կրում և գիտի, որ, ժամանակակից լինելով հանդերձ, պարտավոր է և պետք է լինի ավանդական»: «Մեր օրերում առավել քան անհրաժեշտ են գիտելիքներով զինված և հավատքի լույսով օժտված աստվածասեր և հայրենասեր հայորդիք, ովքեր պիտի ճանաչեն և իրենց կյանքով ու գործով արժևորեն հայ ինքնությունը կերտած ազգային մեր արժեքները, լուսավորյալ մտքով պատասխաններ գտնեն ու ճանապարհներ ուղենշեն մեր ազգային կյանքի վերածաղկման և նոր առաջընթացի համար», - ասել է Վեհափառ Հայրապետը: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |