Հայ Եկեղեցու ներկայացուցիչը Մոսկվայում. Մեր օրերում մարդասպանն արդարացվում ու հերոսացվում է![]() 14 դեկտեմբերի 2012 - 19:17 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 12-14-ը Ռուսաստանի Սավրոպոլ քաղաքում Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլ Ա-ի նախագահությամբ տեղի է ունեցել Համառուսական ազգային համաժողովը` նվիրված Կովկասում խաղաղությանը: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգից: Համաժողովին հրավիրված էր մասնակցելու նաև Առաքելական Սուրբ Եկեղեցու պատվիրակությունը: Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը Նորին Սրբություն Կիրիլ Ա Պատրիարքին փոխանցել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբայրական ողջյունները: «Հայ ժողովրդի զավակները մշտապես կարևորել են խաղաղությունն ու համագործակցությունը տարբեր ազգերի ու մշակույթների միջև: Այդ է պատճառը, որ Հայ Եկեղեցին մշտապես մասնակից է տարբեր կառույցների կողմից իրականացվող խաղաղասիրական ծրագրերին: Հարկ է նշել Կովկասյան տարածաշրջանի կրոնական առաջնորդների եռակողմ և քառակողմ հանդիպումները, որոնք կազմակերպվում են Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքի նախաձեռնությամբ ու ջանքերով: Այնուամենայնիվ, երբեմն ստիպված ենք ցավով արձանագրել, որ հակառակ հոգևոր պետերի գործադրած ջանքերին, աշխարհում չեն դադարում պատերազմներն ու ահաբեկչությունը, ազգամիջյան բախումները, որոնք երբեմն ուղեկցվում են կրոնական և ազգային հակամարտություններով և էթնիկ ատելությամբ: Քիչ չեն դեպքերը, երբ կրոնը գործիք է դառնում այն անձանց ձեռքին, որոնց շահերն ու հետապնդած նպատակները չեն աղերսվում կրոնի, հավատքի և Աստծու հետ: Մտահոգ ենք, որ մեր օրերում կարող է արդարացվել ու նաև հերոսացվել մարդասպանը»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |