Մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ավիաբազան![]() 14 դեկտեմբերի 2012 - 20:50 AMT PanARMENIAN.Net - Աֆղանստանի հարավային Քանդահար քաղաքում մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է ՆԱՏՕ-ի ավիաբազան, հաղորդում է MIGnews-ը: Ֆրանս Պրեսսի տվյալներով, պայթյունի արդյունքում զոհվել է մեկ ամերիկացի զինծառայող և երկու խաղաղ բնակիչ: Միջադեպը տեղի է ունեցել ԱՄՆ պաշտպանության նախարար Լեոն Պանետտայի` ավիաբազա կատարած այցից մի քանի ժամ անց: Սակայն նշվում է, որ միջադեպն այցի հետ կապված չէ: Պայթյունի համար պատասխանատվությունը իրենց վրա են վերցրել «Թալիբան» շարժման գրոհայինները: Մահապարտը ավիաբազային է մոտեցրել ավտոմեքենա, որում պայթուցիկ է եղել և պայթեցրել է այն: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |