Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին` տարածաշրջանում խաղաղությանը ու կայունությանը նպաստելու համար14 դեկտեմբերի 2012 - 20:35 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Թոմաս Մելիայի գլխավորած պատվիրակությանը: Նախագահը ողջունել է հյուրերին և կարևորել նման հանդիպումները, որոնք, Հանրապետության ղեկավարի խոսքով, հնարավորություն են տալիս հայ-ամերիկյան բազմաբնույթ հարաբերությունների շրջանակում քննարկել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև վստահության ու փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և դրական դինամիկա ունեն: Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում Մինսկի խմբի շրջանակներում ակտիվ ներգրավվածության և այդպիսով տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանմանը մեծապես նպաստելու համար: ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը բարձր է գնահատել այն ներդրումը, որ Հայաստանը կատարում է Աֆղանստանում ու Կոսովոյում խաղաղապահ առաքելության իրականացման գործում: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում կայանալիք նախագահական ընտրություններին, երկուստեք կարևորել ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: ՀՀ նախագահը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը կարևորել են մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը, օրենքի գերակայության ամրապնդման ուղղությամբ ջանքերը, ընդգծելով, որ Հայաստանի զարգացումը հնարավոր չէ առանց այդ ուղղությամբ արմատական քայլերի: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |