Կարզայն ու Օբաման պատրաստվում են հաջորդ ամիս քննարկել Աֆղանստանում տիրող իրավիճակը![]() 14 դեկտեմբերի 2012 - 21:30 AMT PanARMENIAN.Net - Աֆղանստանի նախագահ Համիդ Կարզայը ընդունել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերը` հաջորդ ամիս քննարկելու Աֆղանստանում տիրող իրավիճակը: ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ Քաբուլում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Կարզայը հայտարարել է, որ մտադիր է Օբամայի հետ քննարկել ամերիկյան զինծառայողների քանակը, որոնք 2014-ից հետո կմնան Աֆղանստանի տարածքում: Լեոն Պանետտան հաղորդել է, որ ամենայն հավանականությամբ, երկու նախագահների հանդիպումը տեղի կունենա հունվարի 7-ին: Այս մասին հաղորդում է IRIB-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |