Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել 2013թ հունվարին

Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել 2013թ հունվարին

PanARMENIAN.Net - Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն ն պայմանավորվել են բանակցությունների հաջորդ փուլն անցկացնել 2013թ հունվարին Թեհրանում, հաղորդում է PressTV-ին:

Դեկտեմբերի 13-ին Թեհրանում կայացել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների միջև բանակցություններ: Այս նպատակով վաղ առավոտյան Թեհրան է ժամանել ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի տեղակալ Գերման Նակերթսը, ով ղեկավարում է կազմակերպության փորձագետների պատվիրակությունը:

ՄԱԳԱՏԷ-ում Իրանի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ասկար Սոլթանիեն ընդգծել է, որ բանակցություններն ընթացել են դրական և կառուցողական հունով, հաղորդում է Iran.ru-ն:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---