Վիդեոպրեմիերա. Սիրուշո - «ՊռեԳոմեշ» (վիդեո) 15 դեկտեմբերի 2012 - 00:15 AMT PanARMENIAN.Net - Երգչուհի Սիրուշոյի «ՊռեԳոմեշ» նոր երգի տեսահոլովակն արդեն հասանելի է համացանցում: Ինչպես նշում է ինքը` երգչուհին, նոր երգը ոգեշնչված է Կոմիտասի «Լոռվա Գութաներգից»: Իր ֆեյսբուքյան էջում Սիրուշոն երգի վերաբերյալ գրում է. «Լոռվա Գութաներգ»- ում նկարագրվում է, թե ինչպես է հողի մշակը իր երգով ոգևորում գոմեշին, գութանը կապած լծին հողն է հերկում: Այս թեման հայերի մեջ ունեցել է մեծ համարում, փառաբանվել ու գովերգվել հորովելներում և ժողովրդական այլ ստեղծագործություններում: Երգիս երաժշտությունը և ռիթմը աշխարհի այսօրվա զարկերակի և նեռվի արտահայտումն է: Որքան էլ մոտ լինեմ արմատներիս չեմ ուզում անտեսել այն ժամանակը և իրականությունը որի մեջ ապրում եմ: Եթե անգամ այն անվանենք ակումբային,պարային, ապա ես այսպիսին եմ պատկերացնում հայկական ակումբային երաժշտությունը, որ որքան էլ ժամանակակից լինի` հիմնված լինի հայկական հիմքերի վրա և ասելիք ունենա: Երգի խոսքերն այս դեպքում ինձ համար հատկապես կարևոր էին, քանի որ ասելիք ունեի: Գոմեշը, որը խորհրդանիշ է աշխատասիրության, որը համառ և համբերատար իր ուսերին է կրել իր բեռը: Այսօր աշխարհը լի է վայրագությամբ, չարությամբ, արժեքներ ու արժանապատվություն կորցրած բազմերեսանի մարդկանցով: Իմ երգն իմ բողոքն է այս ամենի դեմ և գովաբանումն է այն մարդու, ով ազնիվ ու արդար է ինքն իր առջև ու իր քայլերի մեջ, ով ինչպես երգիս հերոսը լուռ և պատվով իր բեռն է տանում ու երբեք չի բողոքում ու չի հանձնվում. նա հերոս է…»: Երաժշտության հեղինակը Սիրուշոն է, խոսքերի հեղինակը` Ավետ Բարսեղյանը:Տեսահոլովակի ռեժիսորն է Ժոռ Մելոյանը, օպերատոր՝ Սուրեն Թադևոսյան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |