«168 ժամ». Գագիկ Ծառուկյանը շարունակելու՞ է մնալ ԱԱԽ անդամ և ՀԱՕԿ նախագահ15 դեկտեմբերի 2012 - 10:17 AMT PanARMENIAN.Net - «Կարծում եմ՝ այդ հարցով պետք է դիմեք կա՛մ պարոն Ծառուկյանին, կա՛մ համապատասխան կառույցներին: Դա իմ լիազորությունների շրջանակներից դուրս հարց է»,- երեկ «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ի պատասխան հարցին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության դեկտեմբերի 12-ի հայտարարությունից հետո արդյո՞ք ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շարունակելու է մնալ Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) անդամ և Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ, թե՞ ոչ: Իսկ ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը, իր հերթին, պատասխանելով նույն հարցին, ասել է. «Ազգային անվտանգության խորհրդի անդամության հետ կապված՝ ես կոմպետենտ չեմ պատասխանելու, իսկ ՀԱՕԿ նախագահի հետ կապված՝ պարզապես կներկայացնեմ իմ համոզմունքը. իսկ ո՞վ է ունակ ավելի լավ և արդյունավետ ղեկավարելու օլիմպիական կոմիտեն, քան Ծառուկյանը»: Դիտարկմանը, որ Ծառուկյանն, ըստ էության, ԱԱԽ անդամ էր դարձել՝ որպես իշխող կոալիցիայի անդամ կուսակցության ղեկավար, Տ. Ուրիխանյանն այսպես է պատասխանել. «Ոչ, որպես մարդ, ում մասնակցությունը, աշխատանքը և գործունեությունը ՀՀ անվտանգության հարցում բոլոր առումներով կարևոր է»: Դեկտեմբերի 12-ին ԲՀԿ-ն հայտարարեց, որ կուսակցությունը ՀՀ առաջիկա նախագահական ընտրություններում չի առաջադրելու սեփական թեկնածու և չի սատարելու թեկնածուներից որևէ մեկին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Լուկաշենկոն՝ Փաշինյանին․ Ակնկալում եմ շարունակել կառուցողական երկխոսությունը հարցերի լայն շրջանակի շուրջ «Միջազգային հարաբերություններում ամենաճիշտ կողմնացույցը ժողովրդական դիվանագիտությունն է»,–ասել է նա Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները |