«168 ժամ». ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև նախընտրական և հետընտրական շրջանում համագործակցությունը բացառվում է

«168 ժամ». ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև նախընտրական և հետընտրական շրջանում համագործակցությունը բացառվում է

PanARMENIAN.Net - «168 ժամ» թերթի աղբյուրների փոխանցմամբ, անկախ այն հանգամանքից, թե ինչ դիֆերամբներ կձոնի Հայ ազգային կոնգրեսը «Բարգավաճ Հայաստանի» հասցեին, նախընտրական և հետընտրական շրջանում նրանց միջև որևէ համագործակցություն բացառվում է:

«Մեր հայտարարության մեջ հստակ գրված է, որ մենք չենք պաշտպանելու որևէ այլ թեկնածուի, ինչը նշանակում է, որ մենք ընտրություններում պահպանելու ենք չեզոքություն»,- թերթի հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամներից մեկը՝ առայժմ չցանկանալով այդ հայտարարությունն անել իր անունից: ԲՀԿ-ում հնարավոր են համարում համագործակցությունը ՀԱԿ-ի և խորհրդարանական այլ խմբակցությունների հետ՝ բացառապես խորհրդարանական մակարդակում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---