Չինաստանի կոմունիստները սատարում են ՀՀԿ-ին15 դեկտեմբերի 2012 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ համագումարին ելույթ է ունեցել Չիանաստանի Կոմունիստական կուսակցության Եվրասիական վարչության պետի տեղակալ պարոն Ցյան Նայչենը, որն համագումարի մասնակիցներին է ուղղել Չինաստանի Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեի ուղերձը: Ուղերձում, մասնավորապես, ասված է . «ՀՀ և ՀՀԿ հարգարաժան նախագահ Սերժ Սարգսյան, թույլ տվեք ՉԿԿ ԿԿ- ի անունից ջերմորեն շնորհավորել Ձեզ ՀՀԿ 14-րդ համագումարի կապակցությամբ և մաղթել Ձեր կուսկացությանը մեծ հաջողություններ Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման և հզորացման պատվաբեր գործում: Այս տարի մենք նշում էինք Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակը: Այս տարիների ընթացքում մեր երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում և խորանում են բոլոր բնագավառներում` հումանիտար, տնտեսական, գիտատեխնիկական: Չինաստանը պատրաստ է Ձեզ հետ միասին ապագայում ևս խորացնել այս բարեկամական հարաբերությունները: Որպես իշխող կուսակցություն՝ ՀՀԿ-ն կարևոր ներդրում ունի Հայաստանի ազգային կայունության, տնտեսական զարգացման և մարդկանց բարեկեցուցությունը բարձրացնելու գործում: Չինաստանի Կոմունիստական կուսակցությունը բարձր է գնահատում իր համագործակցոթյունն ու բարեկամությունը Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ: Եվ մենք պատրաստակամ ենք ապագայում ևս շարունակել այս ջերմ և փոխշահավետ հարաբերությունները, որպեսզի կարողանանք բազմակողմանիորեն աջակցել մեր պետությունների միջև հարաբերությունների խորացմանը: Լիարժեք հաջողությոններ ենք մաղթում ՀՀԿ համագումարին: Հայաստանի Հանրապետությանը մաղթում ենք բարգավաճում և հզորություն, իսկ հայ ժողովրդին` երջանկություն և բարեհաջողություն: Հավերժ բարեկամություն մեր երկրներին և ժողովուրդներին»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |