ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԵՎ ԲՐԱՅԱՆ ՖՈԼԸ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԸ

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն հանդիպել է Մեծ Բրիտանիայի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ: Այդ մասին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Թորդա Էբբոթ ՈՒոթը: Հյուրի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրեց վերջերս Բրյուսել կատարած այցի մանրամասները` առանձնացնելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաափ դե Հոոփ Սխեֆերի հետ կայացած առանձնազրույցը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան ԼՂՀ խնդրի խաղաղ կարգավորման հարցին:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---