Դեկտեմբերի 9-15-ը Ադրբեջանի զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ 200 անգամ

Դեկտեմբերի 9-15-ը Ադրբեջանի զինված ուժերը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել են շուրջ  200 անգամ

PanARMENIAN.Net - Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, դեկտեմբերի 9-ից 15-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:

ՊԲ առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և առաջնագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պահպանություն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---