Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս ժամանակից շուտ գուշակություններով չզբաղվել![]() 15 դեկտեմբերի 2012 - 16:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը խորհուրդ է տալիս ժամանակից շուտ գուշակություններով չզբաղվել: Նա չի կարծում, որ գործող նախագահ, ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանն ընտրություններում լուրջ մրցակից չի ունենալու: «Քաղաքական դաշտի հիմնական դերակատարները, որոնք պետք է մասնակցեն նախագահական ընտրություններին, դեռևս որոշակի չեն: Բնականաբար մրցակիցներ կլինեն, և ոչ թե մենք պետք է որոշենք, թե ով է մեր մրցակիցը, այլ՝ ժողովուրդը»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գալուստ Սահակյանը: Նա կարծխում է, որ նախընտրական շրջանը բավական ակտիվ է, սակայն անորոշությունները շատ են: PanARMENIAN.Net ի թղթակցի դիտարկմանը, թե կան մտահոգություններ, որ ընտրությունները մրցակցային չեն լինի և կստացվի, որ Սերժ Սարգսյանը «նշանակովի» է դարձել նախագահ, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ իրենք այդպես չեն մտածում: «Նման եզրահանգումներ լինում են այն դեպքում, երբ քաղաքական թիմը ոչ օրինական գործողութուններով դաշտն այնպիսին է դարձնում, որպեսզի հեշտ ճանապարհ հարթի»,- ասաց նա: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |