Կարեն Ավագյան. Պետք է սպասել բոլոր խաղացողների ցանկին![]() 15 դեկտեմբերի 2012 - 18:23 AMT PanARMENIAN.Net - Երկրում նախընտրական իրավիճակը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Ավագյանը համարում է բնական: Ըստ նրա՝ դեռ պետք է սպասել բոլոր խաղացողների ցանկին և դրանից հետո դաշտն ավելի հստակ կլինի: «Անկախ թեկնածուներից և հայտերից ՀՀԿ-ն հստակ քայլերով գնում է դեպի նախագահական ընտրություններ՝ հսկայական քաղաքական կապիտալով ու պարզերես»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Կարեն Ավագյանը: Նա կարծում է, որ թեկնածուների շարքը բավականին մեծ է և մրցակցություն հաստատ կլինի: Ավելացնենք, որ այսօր տեղի ունեցավ ՀՀԿ 14-րդ արտահերթ համագումարը, որի ժամանակ ՀՀԿ-ականները քվեարկությամբ միաձայն որոշեցին քալիք նախագահական ընտրություններում առաջադրել գործող նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |