ՍՏՀԿ-ում նախագահությունը Թուրքիայից անցել է Ուկրաինային![]() 16 դեկտեմբերի 2012 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Շաբաթ օրը Ստամբուլում կայացել է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) նախագահությունը Թուրքիայից Ուկրաինային փոխանցելու արարողությունը, որը կսկսվի 2013-ի հունվարի 1-ին: Արարողության ընթացքում Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Կոնստանտին Գրիշչենկոն հավաստիացրել է, որ նախագահության շրջանում Ուկրաինայի ջանքերը կուղորդվեն կազմակերպության տարածաշրջանային դերի ամրապնդմանը: Գրիշչենկոյի խոսքով, Ուկրաինան պատշաճ ուշադրություն կդարձնի առևտրի և տրանսպորտի, էներգետիկայի, գիտության և տեխնոլոգիայի, զբոսաշրջության, շրջակա միջավայրի պաշտպանության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ոլորտներին: Ներկա պահին ՍՏՀԿ անդամներ են 12 երկրներ՝ Հայաստան, Ադրբեջան, Ալբանիա, Բուլղարիա, Հունաստան, Վրաստան, Մոլդովա, Ռուսաստան, Ռումինիա, Սերբիա, Թուրքիա և Ուկրաինա: ՍՏՀԿ-ում Ուկրաինայի նախագահությունը կտևի մինչև 2013-ի հունիսի 30-ը: ![]() ![]() Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ «Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է Նշվել է, որ 15 անձի նկատմամբ հետաքննությունն ավարտվել է։ ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |