«Ուկրաինայի հայերի միությունը» նախանշել է 2013-ի պլանները![]() 16 դեկտեմբերի 2012 - 16:48 AMT PanARMENIAN.Net - 2012-ի դեկտեմբերի 14-ին Կիևում կայացել է «Ուկրաինայի հայերի միության» հասարակական կազմակերպությունների ասոցիացիայի ամենամյա համաժողովը, հաղորդում է Analitika.at.ua-ը: Համաժողովին մասնակցել են ավելի քան 60 պատվիրակներ Ուկրաինայի բոլոր շրջաններից: Համաժողովի աշխատանքը ղեկավարել է ՈՒՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը: Ողջույնի խոսքով հանդես են եկել Ուկրաինայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Անդրանիկ Մանուկյանը, ՀԱԵ Ուկրաինական թեմի ղեկավար արքեպիսկոպոս Գրիգորիս Բունիաթյանը, ընթերցվել է Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովի ուղերձը: Նիստին ամփոփվել են ՈՒՀՄ 2012-ի գործունեության արդյունքները, ներկայացվել են 2013-Ի պլանները: Մասնավորապես, ՈՒՀՄ ղեկավարը նշել է, որ հաջորդ տարի կազմակերպությունը կշարունակի աշխատանքը հետևյալ ուղղություններով՝ ուկրաինական հասարակությունում հայերի ինտեգրացում և ազգային ինքնության պահպանման նպատակով նրանց համախմբում, ինչպես նաև ՈՒՀՄ գործունեությունում հատուկ տեղ կզբաղեցնի միջազգային գործունեությունը և այն ամենը, ինչ կապված է հայ երիտասարդության հետ: Համաժողովից հետո կայացել է հանդիսավոր ընդունելություն-համերգ՝ նվիրված 2012-ին ՈՒՀՄ գործունեության արդյունքների ամփոփմանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |