ՄԻԱՅՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԼԻՆԵԼ

PanARMENIAN.Net - Լիտվան կարող է միջազգային հանրությանը կոչ անել ակտիվորն մասնակցելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծմանը: Այս մասին Սեյմում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Լիտվայի խորհրդարանի խոսնակ Արթուրաս Պաուլաուսկասը, որն անցյալ շաբաթ պաշտոնական այցով եղել է Հարավային Կովկասի երկրներում: «Միայն այդ խնդրի լուծման միջազգայնացումը կարող է արդյունավետ լինել: Հնարավոր է, որ դա լինի միջազգային առաքելություն, միջազգային դիտորդներ: Ակնհայտ է, որ երկու երկրներն էլ չեն կարողանում գտնել անհրաժեշտ լուծում»,- ասել է խոսնակն` ավելացնելով, որ հստակ դիրքորոշում կարող է ձեւակերպվել արտգործնախարար Անաստաս Վալենիսի հետ խորհրդակցելուց հետո: Պաուլաուսկասը մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ միաժամանակ առաջ առաջարկված Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի հետ 3+3 ձեւչափում Լատվիայի եւ Էստոնիայի մասնակցությամբ համագործակցության նախաձեռնությունը կարող է հեռանկարային լինել: «Ես տեսել եմ, որ այդ նախագիծը աջակցություն է վայելում: Գուցե, դա կատարվի ոչ այսօր, սակայն այդպիսի նախագիծը հեռանկարային է»,- ասել է նա:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---