Երուսաղեմի Հայոց պատրիարքի ընտրությունները կսկսվեն 2013 թվականի հունվարի 23-ին![]() 17 դեկտեմբերի 2012 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Երուսաղեմի Հայոց պատրիարք Թորգոմ Մանուկյանի մահվան պատճառով 2013թ, հունվարի 23-25-ը Երուսաղեմում կգումարվի Սրբոց Հակոբյանց միաբանության ժողովը, որտեղ կընտրվի նոր պատրիարքը: Ինչպես PanARMENIAN.Net ին են հայտնել Պատրիարքարանում, ըստ Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միաբանության կանոնի, պատրիարքի թեկնածու կարող է լինել միայն եղբայրության անդամը, որին 35 տարին արդեն լրացել է: Փաստորեն միաբանության ցանկացած անդամ, որի 35 տարին բոլորել է, Պատրիարքի պոտենցիալ թեկնածու է: Այժմ նման թեկնածուների թիվը հասնում է 30-ի: Առաջին փուլում գաղտնի քվեարկությամբ կընտրվեն 5 եկեղեցականներ: Այդ 5-ից կընտրեն 3-ին, իսկ հետո մեկին, որն էլ կդառնա Երուսաղեմի Հայոց պատրիարքը: Ամենապատիվ Տ. Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը ծնվել է 1919 թ. փետրվարի 16-ին, Բաղդադի հյուսիսում (Իրաք)` Բագուբա քաղաքի մոտ գտնվող փախստականների ճամբարում: Բաղդադի Սրբոց Թարգմանչաց հայկական դպրոցում նախակրթական ուսումն ավարտելուց հետո ընդունվել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքարանի Սրբոց Հակոբյանց ժառանգավորաց վարժարան: 1962 թ. ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ: Նույն թվականի հոկտեմբերի 14-ին, ձեռամբ երջանկահիշատակ Ամենայն Հայոց Վազգեն Ա Կաթողիկոսի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ձեռնադրվել է եպիսկոպոս: 1966 թ. ապրիլին, Արևմտյան թեմի առաջնորդի պաշտոնում 4 տարի ծառայելուց հետո Թորգոմ Եպիսկոպոսը ընտրվել է Հայ Եկեղեցու Ամերիկայի Արևելյան թեմի առաջնորդ: Երկու տարի անց երջանկահիշատակ Վազգեն Ա Կաթողիկոսի կողմից նրան շնորհվել է Արքության պատիվ: Արևելյան թեմի առաջնորդի պաշտոնում 24 տարի ծառայելուց հետո Թորգոմ Արքեպիսկոպոսը 1990 թ. մարտի 22-ին ընտրվել է Երուսաղեմի 96-րդ Պատրիարք:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |