Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբը 75 տարեկան է17 դեկտեմբերի 2012 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Այսօր Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախմբի հիմնադրման 75-ամյակին նվիրված հոբելյանական համերգ: Համերգի ժամանակ երգչախումբը կկատարի հայ և համաշխարհային դասականների ստեղծագործություններ: Որպես մենակատարներ ելույթ կունենան Արծվիկ Դեմուրչյանը (սոպրանո), Լիլիթ Զաքարյանը (դաշնամուր), Սոֆիա Բաղդասարյանը (սոպրանո), Սարգիս Աղամալյանը (տենոր), Պողոս Բիազբեկյանը (բաս) և Արամ Թուրաբյանը (կոնցերտմեյստեր): Հայաստանի պետական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին: 1961 թվականից երգչախմբի գեղարվեստական ղեկավարն է Հովհաննես Չեքիջյանը: Երգչախումբը ակտիվ գործունեություն է ծավալել Հայաստանի բոլոր շրջաններում, իսկ հայրենիքից դուրս՝ 180 քաղաքում հանդես է եկել մոտ 820 համերգով: Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, Պրահայում, Բեյրութում և այլուր երգչախումբը 27 լեզուներով երգել է հայ և համաշխարային դասական կոմպոզիտորների ստեղծագործություններ: 1969 թվականից երգչախումբն ունի ակադեմիական կոչում, 1975 թվականից հանրապետության վաստակավոր կոլեկտիվ է, 2012 թվականին ստացել է «ազգային» կարգավիճակ: Երգչախմբի գործունեությունը ծավալվել է մեծ ստեղծագործություններով՝ 65 սիմֆոնիկ նվագախմբերի մասնակցությամբ, որոնց թվում է Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախումբը: Երգչախումբը ձայնագրել է Եկմալյանի և Կոմիտասի պատարագների սկավառակներ, որոնք սիրված են ամբողջ աշխարհում:Հայաստանի պետական երգչախումբի և Ռուսաստանի սիմֆոնիկ նվագախմբերի համատեղ գործունեության ձայնագրություններից մեկը Փարիզում արժանացել է Գրան Պրիի: 1980 թվականին Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում օլիմպիական խաղերի մշակութային միջոցառումների շրջանակում` միության բոլոր անվանի խմբերի մրցակցության արդյունքում՝ Հայաստանի պետական երգչախմբի կատարմամբ հնչեցված Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան ճանաչվել է լավագույնը, որի արդյունքում դիրիժոր Հովհաննես Չեքիջյանն արժանացել է «Ժողովուրդների բարեկամություն» շքանշանին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի |