Իրաքում տեղի է ունեցել ահաբեկչությունների շարք, կան զոհեր

Իրաքում տեղի է ունեցել ահաբեկչությունների շարք, կան զոհեր

PanARMENIAN.Net - Երկուշաբթի օրը Իրաքի տարբեր շրջաններում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի զոհ է դարձել է առնվազն 25 հոգի, տասնյակ մարդիկ վիրավորվել են, հաղորդում է Ֆրանս Պրես գործակալությունը` մեջբերելով տեղի իշխանություններին:

Ահաբեկչությունների զոհ են դարձել զինծառայողներ, անվտանգության ծառայության ներկայացուցիչների և խաղաղ բնակիչներ: Մասնավորապես, Մոսուլ քաղաքում մի քանի պայթյունների արդյունքում մահացել է 7, վիրավորվել 12 հոգի: Ալ Բուսլաիբի և Բակուբա բնակավայրերում պայթյունները խլել են առնվազն չորս մարդու կյանք:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---