Քաղաքապետը հանձնարարել է տոնական օրերին մինչև երեկոյան ուշ ժամն ապահովել տրանսպորտի աշխատանքը

Քաղաքապետը  հանձնարարել է տոնական օրերին մինչև երեկոյան ուշ ժամն ապահովել տրանսպորտի  աշխատանքը

PanARMENIAN.Net - Առաջիկա օրերին սպասվող տեղումների հավանականությամբ պայմանավորված, հանձնարարվել է կազմ ու պատրաստ վիճակում պահել մեքենամեխանիզմները` աշխատանքներն օպերատիվ կազմակերպելու համար: Այս մասին ասել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ :

Քաղաքապետը ողջունել է երիտասարդական և հասարակական կազմակերպությունների մասնակցությունը ձնամաքրման աշխատանքներին:

Տրանսպորտի վարչության պետը զեկուցել է, որ հատկապես ուշադրություն է դարձվել առավոտյան և երեկոյան ժամերին հաստատված չվացուցակների խախտման դեպքերին և շարժակազմերի սանիտարական պատշաճ վիճակի ապահովմանը: Հայտնաբերված խախտումների մասով կազմվել են համապատասխան վարչական արձանագրություններ:

Տոնական օրերին պատշաճ սպասարկում կազմակերպելու նպատակով քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ հանձնարարել է մինչև երեկոյան ուշ ժամն ապահովել հասարակական տրանսպորտի` ներառյալ էլեկտրատրանսպորտի և մետրոյի աշխատանքը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---