16 մարդ է զոհվել Պակիստանում ահաբեկչության հետևանքով

16 մարդ է զոհվել Պակիստանում ահաբեկչության հետևանքով

PanARMENIAN.Net - 16 մարդ է զոհվել և մոտ 70-ը վիրավորվել է Պակիստանում ահաբեկչության հետևանքով, հայտնել է աֆղանական «Տոլո» հեռուստաալիքը:

Պայթուցիկ սարքը գործի է դրվել տեղի շուկայի ավտոբուսի կանգառում: Զոհվածների ու վիրավորների թվում շատ են դպրոցականները: Պայթյունի արդյունքում ուժեղ հրդեհ է բռնկվել, այրվել է առնվազն 20 ավտոմեքենա:

Ջամրուդ քաղաքը, որտեղ իրագործվել է ահաբեկչությունը, Հայբեր ինքնավար գավառում է գտնվում, որտեղ ուժեղ են «Ալ Քայիդայի» դիրքերը, հիմնական բնակչությունը պուշտունների ցեղեր են: Ըստ տեղի վարչակազմի, պայթյունի պատճառը ականապատ ավտոմեքենան է եղել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---