ՅՈՒՆԵՍԿՕ-ն թառը կարող է ճանաչել նաև որպես հայկական գործիք

ՅՈՒՆԵՍԿՕ-ն թառը կարող է ճանաչել նաև որպես հայկական գործիք

PanARMENIAN.Net - Թառը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում կարող է ճանաչվել նաև որպես այլ երկրների երաժշտական գործիք: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանը:

Դեկտեմբերի 3-7-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխամասային գրասենյակում` Փարիզում, տեղի էր ունեցել ոչ նյութական մշակույթի պահպանմանը նվիրված միջկառավարական կոմիտեի 7-րդ նիստը: Հայաստանից ոչ նյութական մշակույթի ժառանգության ցուցակում ընդգրկվել է «Սասնա ծռեր» էպոսը, Ադրբեջանից` թառը:

Սամուելյանը նշեց, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները քննարկումների ժամանակ նշեցին, որ այն չի կարող ճանաչվել որպես մեկ երկրի մշակութային ժառանգություն: Այդ պատճառով էլ, այն ընդունվել է բաց հայտով, որին կարող է հավակնել նաև Հայաստանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---