Կասեցվել է ոսկյա իրերի ստվերային զոդումը և առանց դրոշմանիշերի խմիչքների ու ծխախոտի իրացումը17 դեկտեմբերի 2012 - 16:15 AMT PanARMENIAN.Net - Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն օրերս առանց պետական գրանցման, լիցենզիայի և հարկային մարմիններում հաշվառվելու մի շարք դեպքեր են բացահայտել Երևանում և մարզերում: Այսպես, բաժնի աշխատակիցները օրերս ոսկերչական ապօրինի գործունեության դեպք են հայտնաբերել Կոտայքի մարզի Քանաքեռ-ավանում, որտեղ Անդրեյ Մանուչարյանը սեփական տան նկուղային հարկում ոսկյա իրեր էր զոդում և փայլեցնում: Օրերս էլ, ուսումնասիրելով ձեռնարկատիրական գործունեության հանգամանքները, հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցները պարզել են, որ Երևանում Հարություն Ղամբարյանը հարկային դաշտից դուրս` հիգիենայի պարագաների արտադրությամբ էր զբաղվում, Արման Սարգսյանը` կահույքի, իսկ Ռոբերտ Չեսմեջյանն ամրակների ապօրինի արտադրությամբ: Մեկ այլ դեպքով էլ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելիս հատուկ միջոցառումների բաժնի աշխատակիցներն առանց ակցիզային դրոշմանիշների` «Գլորիա» տեսակի 450 տուփ սիգարետի և տարբեր տարողությամբ ու ապրանքանիշերով` 300 շիշ գինու և ավելի քան 1000 շիշ կոնյակների վաճառք են կանխել, ասվում է ՊԵԿ հաղորդագրության մեջ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Փաշինյանն ու Ֆրանսիայի նախկին վարչապետը խոսել են ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրից և սահմանազատումից Երևանում մեկնարկում է Ռաֆարենի նախաձեռնած «Խաղաղության շրջիկ համալսարանի» վերապատրաստման դասընթացը ԳՇ պետն ու Ֆրանսիայի ցամաքային զորքերի հրամանատարը քննարկել են գործակցության զարգացումը Ձեռք են բերվել պայմանավորվածություններ |