Արծվիկ Մինասյանը` Սուքիաս Ավետիսյանին. Քեզ հանգիստ պահի

Արծվիկ Մինասյանը` Սուքիաս Ավետիսյանին. Քեզ հանգիստ պահի

PanARMENIAN.Net - Հերթական միջադեպը տեղի ունեցավ Ազգային ժողովում էթիկայի հանձնաժողովի կազմում փոփոխություն կատարելու նախագծի քննարկման ժամանակ: Այս անգամ հեղինակը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն էր:

Իր ելույթում նա ասաց, որ ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, էթիկայի հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանը քաղաքական սաբոտաժի է ենթարկում էթիկայի հանձնաժողովի աշխատանքը: «Այն, ինչ արեց Դավիթ Հարությունյանը, էթիկայի հանձնաժողովում առանձին քննարկման հարց է: Իր պահվածքով թե հեղինակազրկեց էթիկայի հանձնաժողովը, թե ԱԺ պատգամավորին, թե ԱԺ-ն ընդհանրապես»,- ասաց ՀՅԴ խմբակցության անդամը: Նրա այս հայտարարությանը միջամտեց ՀՀԿ-ական Սուքիաս Ավետիսյանը: Նրա ասածը չլսվեց, իսկ Մինասյանն արձագանքեց. «Ես խնդրում եմ՝ տեղից ռեպլիկներ չանեք: Բավական եղավ: Ձեր քաղաքական մեծամասնության «կնոպկեքը» չեն այստեղ, սա ամբիոն է: Քեզ հանգիստ պահի»:

Իր հերթին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ ասաց. «Պարոն Մինասյան, չգիտեմ ինչ է կատարվում ձեզ հետ, բայց ինչ-որ բան կատարվում է»:

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---