Հունվարին «Մոսկվա» կինոթատրոնում սպասվում է երկու նոր ֆիլմի ցուցադրություն (վիդեո) 17 դեկտեմբերի 2012 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 17-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի կունենա «Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ» (“С новым годом, Мамы!”) ֆիլմի պրեմիերան, որին ներկա կգտնվեն նաև գլխավոր դերակատարները, այդ թվում` հանրահայտ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը: Ֆիլմի ցուցադրությունները կինոթատրոնում կմեկնարկեն դեկտեմբերի 27-ից: «Շնորհավոր Նոր տարի, մայրիկներ» ֆիլմը 5 տարբեր ռեժիսորների` Սարիկ Անդրեասյանի, Դմիտրի Գրաչովի, Արտյոմ Մաքսիմենկոյի, Անտոն Բորմատովի և Կլիմ Պոպլավսկու նովելներից բաղկացած կինոալմանախ է: Ռոմանտիկ կատակերգության հիմնական մասը նկարահանվել է Ռուսաստանում, իսկ Ալեն Դելոնի մասը` Ֆրանսիայում: Ֆիլմի գլխավոր թեման մայրերի հանդեպ սերն է. գլխավոր հերոսուհին փորձում է իրականացնել իր մոր երազանքը, որն ամբողջ կյանքում երազել է տեսնել Ալեն Դելոնին: Մոսկովյան պրեմիերան տեղի կունենա մեկ օր անց` դեկտեմբերի 19-ին: Մինչև դեկտեմբերի 26-ը «Մոսկվա» կինոթատրոնում կմեկնարկեն երկար սպասված «Հոբիթ. Չսպասված ճանապարհորդություն» ֆիլմի ցուցադրությունները: «Մատանիների տիրակալը» եռամասին կից ֆիլմը նույնպես ունենալու է ևս երկու մաս` «Հոբիթ. Սմոգի դատարկությունը» և «Հոբիթ. Այնտեղ և հետ»: Սա առաջին ֆիլմն է, որը նկարահանվել է 48 կադր/վայրկյան հաճախականությամբ: Համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին Վելինգտոնում (Նոր Զելանդիա): Ֆիլմը նախատեսված է 12 տարեկանից բարձր երեխաների համար: Հունվարից Երևանում կցուցադրվի «Ձյունե թագուհին» ռուսական արտադրության 3D մուլտֆիլմը: Ռեժիսորը Մաքսիմ Սվեշնիկովն է: Մուտլֆիլմը հիմնականում Անդրեսենի հեքիաթի մոտիվներով է նկարահանված, բայց կան նաև տարբերություններ: Համաշխարհային պրեմիերան նախատեսված է 2013թ. հունվարի 1-ին: Հունվարին սպասվում է նաև «Պիի կյանքը» 3D ֆիլմի ցուցադրությունների մեկնարկը «Մոսկվա» կինոթատրոնում: Ռեժիսոր Էնգ Լիի դրաման նկարահանվել է Յան Մարտելի 2001թ. համանուն վեպի հիման վրա: Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2012թ. սեպտեմբերի 28-ին Նյու Յորքի կինոփառատոնում, իսկ ցուցադրվում է այն նոյեմբերի 21-ից: Ֆիլմը Պի անունով հնդիկ տղայի մասին է, որը կենդանի է մնում նավաբեկությունից հետո և փրկարարական մակույկում հայտնվում բորենիի, զեբրայի, օրանգուտանի և բենգալական վագրի հետ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |