ՀԿԵ-ում հունվարի 1-ից կգործի Քանաքեռ-Ալմաստ-Հրազդան էլեկտրագնացքը

ՀԿԵ-ում  հունվարի 1-ից կգործի Քանաքեռ-Ալմաստ-Հրազդան  էլեկտրագնացքը

PanARMENIAN.Net - 2013 թվականի հունվարի 1-ից դադարեցվելու է Հրազդան-Ալմաստ-Հրազդան մերձքաղաքային էլեկտրագնացքի երթևեկությունը, որի փոխարեն կգործի Քանաքեռ-Ալմաստ-Հրազդան գնացքը, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

Էլեկտրագնացքը գործելու է ամեն օր՝ բացի չորեքշաբթի օրերից: Գնացքը Քանաքեռ կայարանից մեկնելու է 8:30-ին՝ Ալմաստ և Հրազդան ժամանելով 8:39 և 10:25համապատասխանաբար:

Հրազդանից էլեկտրագնացքը մեկնելու է 17:30-ին՝ Ալմաստ և Քանաքեռ ժամանելով 18:55 և 19:24 համապատասխանաբար:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---