Ուկրաինայի հայ համայնքի ներկայացուցիչներին շնորհվել են ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարության պարգևները17 դեկտեմբերի 2012 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Կիևում հայկական համայնքի և ուկրաինացի հասարակական գործիչներին շնորհվել են ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարության պարգևներ, հաղորդում է Analitika.at.ua-ն: Ուկրաինայում ՀՀ դեսպան Անդրանիկ Մանուկյանը դեկտեմբերի 14-ին Կիևում` «Ուկրաինայի հայերի միության» ՀԿ-ների ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսին ՀՀ սփյուռքի նախարարության ոսկե մեդալներ է շնորհել Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանին, պրոֆեսոր, Ուկրաինայի նախագահի հումանիտար խորհրդի անդամ Լարիսա Սկորիկին: ՀՀ սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով է պարգևատրվել Ուկրաինայի հայերի միության առաջին փոխնախագահ Աշոտ Ավանեսյանը: ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալի է արժանացել Analitika.at.ua տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Մարատ Հակոբյանը: ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալի է արժանացել Ազգային օպերայի մեներգչուհի, Ուկրաինայի վաստակավոր արտիստուհի Սուսաննա Չախոյանը: Դեկտեմբերի 14-ին Կիևում կայացել է «Ուկրաինայի հայերի միության» ՀԿ-ների ասոցիացիայի ամենամյա կոնֆերանսը, որին մասնակցել են ամբողջ Ուկրաինայից ժամանած մոտ 60 պատվիրակներ: Կոնֆերանսը ղեկավարել է ՈւՀՄ նախագահ Վիլեն Շատվորյանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Մակրոնը հայտարարել է խորհրդարանը լուծարելու և խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Եվրախորհրդարանի ընտրություններում շատ երկրներում հաղթում են ծայրահեղ աջակողմյան կուսակցությունները |