ՊՆ-ում քննարկել են համակարգում կոռուպցիայի նվազեցման միջազգային փորձը

ՊՆ-ում քննարկել են համակարգում կոռուպցիայի նվազեցման միջազգային փորձը

PanARMENIAN.Net - Այսօր Պաշտպանության նախարարությունում հանդիպում-քննարկում է տեղի ունեցել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի օժանդակությամբ հայերեն թարգմանված «Բարեվարքության ամրապնդումը և կոռուպցիայի նվազեցումը պաշտպանության ոլորտում» լավագույն փորձի օրինակների ժողովածուի վերաբերյալ: Այս մասին PanARMENIAN.Net ին տեղեկացնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ժողովածուն և դրա ուսուցման հնարավոր ուղղությունները ներկայացրել է աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող «Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության» Ժնևի կենտրոնի տնօրենի տեղակալ, դոկտոր Ֆիլիպ Ֆլուրին:

Հանդիպմանը ՀՀ ՊՆ կողմից մասնակցել են Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ՆՏԱ դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության Ժնևի կենտրոնից Էդեն Քոլը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչները: Քննարկվել են պաշտպանության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում համագործակցության հնարավոր ուղղությունները և այլ հարցեր:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---