ՂԱՐԱԲԱՂԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՅՈԹ ՇՐՋԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՉԻ ՓՈԽՎԵԼ

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքները վերադարձնելու հարցում ԼՂՀ դիրքորոշման մեջ սկզբունքային փոփոխություն չկա: Այդ մասին Հայաստանի երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի արտգործնախարար Արման Մելիքյանը: «Ինչ վերաբերում է ադրբեջանցի խորհրդարանականների հայտարարություններին այն մասին, թե Հայաստանը պատրաստ է վերադարձնել այդ տարածքները, ապա սա առաջին դեպքը չէ, երբ ադրբեջանական կողմը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել բոլորիս վրա եւ մեզ համոզել, թե պետք է տարածքները վերադարձնենք: Ամեն դեպքում, հայկական կողմից համանման հայտարարություններ ես չեմ լսել: Փոխարենը լսել եմ ժխտումը ադրբեջանցիների հայտարարությունների»,-նշել է ԼՂՀ ԱԳՆ ղեկավարը:


 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---