«Մահմեդական-եղբայրներն» ընդդիմությանը մեղադրել են նախագահ Մուրսիի առևանգումը նախապատրաստելու մեջ![]() 17 դեկտեմբերի 2012 - 20:44 AMT PanARMENIAN.Net - Եգիպտական «Մահմեդական-եղբայրները» մեղադրել են ընդդիմության` երկրի նախագահ Մուհամմեդ Մուրսիի առևանգումը նախապատրաստելու մեջ: Ինչպես հաղորդում են տեղի ԶԼՄ-ները, նման հայտարարությամբ դեկտեմբերի 17-ին հանդես է եկել Ազատության և արդարության կուսակցության անդամ Մուհամմեդ Յակուտը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով, երկրի ղեկավարին առևանգելու գաղափարը պատկանում է լիբերալ քաղաքական գործիչներ Մուհամմեդ ալ-Բարադեին, Ամր Մուսային և Համդին Սաբբահիին: Ընդդիմությունում այս հայտարարությունները կեղծ են համարում և ընդգծում, որ չեն պատրաստվում արձագանքել դրանց: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |