Դիևիդ Քեմերոնը չի բացառում ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավորությունը

Դիևիդ Քեմերոնը չի բացառում ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավորությունը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը չէր ցանկանա, որպեսզի իր երկիրը դուրս գար Եվրամիության կազմից, սակայն նման հնարավորությունը չի բացառում: Այս մասին կառավարության ղեկավարը հայտարարել է նախօերին` հանդես գալով Միացյալ Թագավորության խորհրդարանականների դեմ:

«Կարծում եմ, որ պետք է մնանք ԵՄ-ում, որպեսզի մասնակցենք միասնական շուկային և հնարավորություն ունենանք մեծացնելու մեր ազդեցությունը Եվրոպայում»,-ընդգծել է Քեմերոնը: Նա ընդգծել է, որ դրա հետ մեկտեղ, չպետք է վախենալ դժգոհություն արտահայտել այն հարցերի կապակցությամբ, որոնք բրիտանացիներին չեն գոհացրել:

Ամենայն հավանականությամբ վարչապետը նկատի ուներ ԵՄ-ին Մեծ Բրիտանիայի անդամակցության նպատակահարմարության վերաբերյալ կայանալիք հանրաքվեն: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---