ՖԻՖԱ-ն կրկին ցմահ որակազրկել է Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիայի նախագահ Մոհամմեդ բեն Համամին18 դեկտեմբերի 2012 - 12:32 AMT PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ն ցմահ ազատել է պաշտոնից Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիայի նախագահ Քաթարից Մոհամմեդ բեն Համամին: Նա զրկվել է նաև ՖԻՖԱ-ի գործկոմի անդամի պաշտոնից: 2011-ի հուլիսին ՖՒՖԱ-ի էթիկայի հանձնաժողովը ցմահ որակազրկել է Համամին, բայց Լոզանում Սպորտային միջնորդական դատարանը 2012-ի հուլիսին չեղյալ էր հայտարարել այդ որոշումը: ՖԻՖԱ-ն ավելի ուշ բեն Համամի նկատմամբ ևս մեկ գործ է բացել: Դեկտեմբերին հայտնվել են տեղեկություններ, որ ՖԻՖԱ-ի տնօրինության տակ նոր ապացույցներ կան կոռուպցիային բեն Համամի առնչության մասին, և նա մտադիր է կրկին հասնել ցմահ որակազրկման: Ցմահ որակազրկման մասին որոշումն ընդունվել է Մայքլ Գարսիայի ամփոփիչ զեկույցի հիման վրա, որը գլխավորում է ՖԻՖԱ-ի էթիկայի հարցերով հանձնաժողովի քննչական պալատը: Նրա զեկույցում ասվում է, որ բեն Համամն այդ ժամանակ եղել է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի անդամ և Ֆուտբոլի ասիական կոնֆեդերացիայի նախագահ, բազմիցս խախատել է կազմակերպության էթիկական նորմերը: Մասնավորապես, նա մեղադրվում է նրանում, որ 2011-ի մայիսին իր օգտին ձայներ է գնել ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունների ժամանակ: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |