Արթուր Բաղդասարյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

Արթուր Բաղդասարյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն

PanARMENIAN.Net - Այսօր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյաննաշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:

Ա.Բաղդասարյանը Մոսկվայում կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) կանոնադրական մարմինների` անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի և արտաքին գործերի ու պաշտպանության նախարարների խորհուրդների համատեղ նիստին, ինչպես նաև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

ՀԱՊԿ կանոնադրական մարմինների համատեղ նիստի օրակարգում ընգրկված են ավելի քան երկու տասնյակ հարցեր, որոնք վերաբերում են կազմակերպության գործունեության բազմաթիվ ուղղություններին: Այս մասին հայտնում են ԱԱԽ լրատվական ծառայությունից:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---