«Ռոստելեկոմի» փոխնախագահը չի բացառել, որ ընկերությունը կարող է աշխատել նաև Լեռնային Ղարաբաղում![]() 18 դեկտեմբերի 2012 - 15:25 AMT PanARMENIAN.Net - «Ռոստելեկոմը»՝ Ռուսաստանի խոշորագույն դինամիկ զարգացող հեռահաղորդակցային խումբը, չի բացառում, որ կարող է աշխատել նաև Լեռնային Ղարաբաղում: «Դեռևս Ղարաբաղի վերաբերյալ պլաններ չունենք, բայց ես չեմ բացառում, որ հաջող զարգացումը Հայաստանում կարող է իր շարունակությունը ստանալ Լեռնային Ղարաբաղում»,-ասել է ռուսական ընկերության փոխնախագահ Նաում Մարդերը դեկտեմբերի 18-ին Երևանում կայացած մամլո ասուլիսում, որը նվիրված էր «Ռոստելեկոմի» մուտքին հայաստանյան շուկա: ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն՝ որպես «Ռոստելեկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկություն, ՀՀ-ում սկսում է մատուցել հեռահաղորդակցության ծառայություներ «Ռոստելեկոմ» ապրանքանիշի ներքո: Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը՝ ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ ՓԲԸ-ն սկսում է մատուցել ֆիքսված հեռախոսակապի, ինտերնետ հասանելիության, շուտով նաև ինտերակտիվ հեռուստատեսության ծառայություններ ֆիզիկական անձանց համար: Մարդերը հավելել է, որ տեխնիկական հարցերից բացի, կան նաև քաղաքական հարցեր: Այնուամենայնիվ, նա նշել է. «Մենք,լինելով կապի մարդիկ, սովոր ենք, որ միշտ հաշտեցնում ենք բոլոր կողմերին»: Հայաստանում այդ ապրանքանիշի տակ աշխատող առաջին վաճառասրահը արդեն բացվել է Աբովյան քաղաքում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |