Փորձագետ. 2013-ին ղարաբաղյան հիմնահարցում ՌԴ նախագահի միջնորդական ակտիվությունը կթուլանա18 դեկտեմբերի 2012 - 15:44 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը 2013-ին սկզբունքային փոփոխություններ չի կանխատեսում Միսնկի խմբի գործունեության մեջ: Այդ մասին նա հայտարարել է PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում: Ալեքսանդրովի խոսքով, նախկինի նման նրա գլխավոր խնդիրը կլինի պատերազմի վերսկսման կանխումը: «Ռազմական ճանապարհով ստատուս քվոյի փոփոխության մեջ հետաքրքրված չէ ոչ մի պետություն, բացի Ադրբեջանից: Այդ պատճառով ԵԱՀԿ Մինսկի խումբը կաջակցի կողմերի միջև բանակցային գործընթացին և կսատարի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների միջև «ծիսական» հանդիպումների անցկացմանը: 2013-ի հունվարին Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումը լիովին ներառվում է այդ ծրագրի մեջ»,- ասել է Ալեքսանդրովը: Միաժամանակ, նրա խոսքով, այս հարցում Ռուսաստանի նախագահի միջնորդական ակտիվությունը մի քիչ կթուլանա, քանի որ Վլադիմիր Պուտինը, ի տարբերություն Դմիտրի Մեդվեդևի, ավելի լավ է հասկանում միջազգային հարցերի իրողությունները և պատրանքներ չունի ղարաբաղյան հակամարտության արագ կարգավորման առիթով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |