Իրաքի նախագահը հոսպիտալացվել է առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով

Իրաքի նախագահը հոսպիտալացվել է առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով

PanARMENIAN.Net - Իրաքի նախագահ 79-ամյա Ջալյալ Թալաբանին, ով երկուշաբթի օրը հոսպիտալացվել է առողջական վիճակի կտրուկ վատթարացման հետևանքով, նախկինի նման անգիտակից է, երեքշաբթի օրը հաղորդել է «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությունը` մեջբերելով նախագահին մոտ աղբյուրը:

Թալաբանին տեղափոխվել է հոսպիտալ երկուշաբթի երեկոյան, այն բանից հետո, երբ ուշաթափվել է: Նախագահի առողջության մասին մանրամասներ չեն հաղորդվում:

Թալաբանին ընտրվել է Իրաքի նախագահ 2010-ին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---