ԻԻՀ ԱԳՆ. Պատժամիջոցները բացասական ազդեցություն չեն գործել նավթի արտահանման վրա

ԻԻՀ ԱԳՆ. Պատժամիջոցները բացասական ազդեցություն չեն գործել նավթի արտահանման վրա

PanARMENIAN.Net - Միջազգային պատժամիջոցները նկատելի բացասական ազդեցություն չեն ունեցել իրանական նավթի արտահանման վրա, երեքշաբթի օրը հայտարարել է ԻԻՀ ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Իրանական նավթի արտահանման նվազման մասին տեղեկությունները կեղծ են: Որոշ պետություններ իսկապես ավելի քիչ են գնում իրանական նավթ: Սակայն իրանական նավթն ունի տարատեսակ միջազգային շուկա»,-ասել է Իրանի ԱԳ փոխնախարարը:

Բացի այդ, Իրանն արդեն ավելի քան 30 տարի է ապրում է իր դեմ ընդունված արգելքների պայմաններում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---