Բելգիայի ԱԳ նախարար. Բրյուսելը դեմ չէ, որ ֆրանսիացիները հարկերից փախչեն Բելգիա

Բելգիայի ԱԳ նախարար. Բրյուսելը դեմ չէ, որ ֆրանսիացիները հարկերից փախչեն  Բելգիա

PanARMENIAN.Net - Բրյուսելը դեմ չէ, որ ֆրանսիացիները, հետևելով Ժերար Դեպարդյեի օրինակին, հարկերից խուսափելու համար տեղափոխվեն Բելգիա: Այս մասին Բելգիայի ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը հայտարարել է Le Figaro պարբերականին տված հարցազրույցում:

«Բելգիական պետությունը ցանկանում են վրածել «քավության նոխազի»: Ինձ չի անհանգստացնում այն, որ Ֆրանսիան գովազդում է Բելգիայի հարկային ռեժիմը: Եթե ֆրանսիացիները ցանկանում են գալ Բելգիա, ես դեմ չեմ»,-ասել է Ռեյնդերսը: Նա ընդգծել է, որ իր երկրում ևս նման դեպքեր են տեղի ունենում, հաղորդում է lenta.ru-ն:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---