Չինաստանում արգելել են Մաո Ձեդունի ուորհոլյան դիմանկարները

Չինաստանում արգելել են Մաո Ձեդունի ուորհոլյան դիմանկարները

PanARMENIAN.Net - Մաո Ձեդունի 10 դիմանկարները կհանվեն Էնդի Ուորհոլի ցուցահանդեսից, որը 2013-ին կկայանա Չինաստանում` երկրի մշակույթի նախարարության խնդրանքով, հաղորդում է Bloomberg-ը:

«Էնդի Ուորհոլ. Հավերժության 15 րոպե» ցուցահանդեսը բացվել է Սինգապուրում, այժմ Հոնկոնգում է, հետո կուղևորվի Շանհայ, Պեկին և Տոկիո` 26-ամսյա ասիական շրջագայության շրջանակներում: Ցուցահանդեսը նվիրված է նկարչի մահվան 25-րդ տարելիցին: Ցուցահանդեսում ներկայացված են մոտ 300 ցուցանմուշներ:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---