ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱՎՍՏՐԻԱՆ ԿՍՏՈՐԱԳՐԵՆ ԴԻՊԼՈՄՆԵՐԻ ՓՈԽՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հավանության է արժանացրել Ավստրիայի կառավարության հետ «Բարձրագույն կրթության եւ գիտական աստիճանների ու կոչումների փաստաթղթերի փոխճանաչման վերաբերյալ» համաձայնագրի ստորագրման մասին առաջարկությունը: Մեկ ուրիշ որոշմամբ` Հայաստանի կառավարչության անդամները հավանության են արժանացրել Լիտվայի կառավարության հետ «Հայաստանի Հանրապետության Գլխավոր դատախազության եւ Լիտվայի Հանրապետության գլխավոր դատախազության միջեւ իրավական օգնության եւ համագործակցության մասին» համաձայնագրի ստորագրման վերաբերյալ առաջարկությունը: Հայաստանի գործադիր իշխանությունը հաստատել է նաեւ Հայաստանի ոստիկանության եւ թմրանյութերի շրջանառության վերահսմկան հարցերով ՌԴ Դաշնային ծառայության միջեւ «Թմրանյութերի, հոգեմետ նյութերի եւ դրանց բաղադրամասերի ապօրինի շրջանառության դեմ պայքարում համագործակցության մասին» համաձայնագիրը, տեղեկացնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---