«Հայկական ժամանակ». Երեկ քրեական հետախուզության երկու օպերլիազոր է ձերբակալվել

«Հայկական ժամանակ». Երեկ քրեական հետախուզության երկու օպերլիազոր է ձերբակալվել

PanARMENIAN.Net - «Հայկական ժամանակ» թերթը գրում է, որ երեկ՝ ուշ երեկոյան տեղեկություն է ստացվել, որ ՀՀ ոստիկանության Երևանի Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության երկու օպերլիազոր է ձերբակալվել, ինչի պատճառով նույն բաժնի տարբեր վարչությունների մոտ 60 աշխատակիցներ՝ որպես բողոքի նշան ազատման դիմումներ են ներկայացրել:

«Տեղեկությունները ճշտելու համար մեր թղթակիցը դիմեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանին: Ձերբակալության փաստը ճշտելու համար Ահարոնյանը խորհուրդ տվեց դիմել Հատուկ քննչական ծառայություն, իսկ ազատման դիմումների մասով տեղեկությունը հերքեց: Այդուհանդերձ, մեզ հաջողվեց ճշտել ձերբակալվածների անունները՝ Խաչիկ և Արտակ: Իսկ թե ինչու են նրանց ձերբակալել՝ ուշ ժամի պատճառով ճշտել չհաջողվեց»,- գրում է «Հայկական ժամանակը»։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---