«Հրապարակ». Սերգո Կարապետյանը շատ էր ազդվել նախագահի ելույթից

«Հրապարակ». Սերգո Կարապետյանը շատ էր ազդվել նախագահի ելույթից

PanARMENIAN.Net - Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այնքան է ազդվել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթից, որ համագումարից հետո հրավիրած դիսպետչերականն ամբողջությամբ նվիրել է դրան: Ըստ «Հրապարակ»-ի՝ նա հայտարարել է, որ, անկախ կուսակցական պատկանելությունից, բոլորը պետք է առաջնորդվեն ելույթի՝ գյուղատնտեսությանը վերաբերող հատվածով, և անձամբ բարձրաձայն ընթերցել է այդ հատվածը ներկաների համար: Ավելի ուշ ՀՀԿ նախագահի ելույթը տեղադրվել էր նաև գյուղնախարարության կայքում:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---