Նավթը սակարկվում է տարբեր ուղղություններով ԱՄՆ-ում հումքի պաշարների վերաբերյալ տվյալների ֆոնի վրա

Նավթը սակարկվում է տարբեր ուղղություններով ԱՄՆ-ում հումքի պաշարների վերաբերյալ տվյալների ֆոնի վրա

PanARMENIAN.Net - Նավթի համաշխարհային գները չորեքշաբթի օրը ցուցադրում են խառը դինամիկա ԱՄՆ-ում հումքի պաշարների դինամիկայի վերաբերյալ տվյալների ֆոնի վրա` հրապարակված Նավթի ամերիկյան ինստիտուտի կողմից, վկայում են սակարկությունների տվյալները:

Brent Crude Oil տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի հունվարյան ֆյուչերսների արժեքն աճել է 0.06 դոլարով կամ 0.06 տոկոսով` մեկ բարելի համար 108.90 դոլար: WTI տեսակի թեթև նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.12 դոլարով կամ 0.1 տոկոսով` մինչև մեկ բարելի համար 87.81 դոլար:

Ավելի ուշ` դեկտեմբերի 19-ին, հայտնի կդառնան ԱՄՆ էներգետիկայի նախարարության պաշտոնական տվյալները նավթի կոմերցիոն պաշարների մասին, հաղորդում է ՊՐԱՅՄ գործակալությունը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---