ԱԱԾ ղեկավարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

ԱԱԾ ղեկավարի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

PanARMENIAN.Net - ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն գեներալ-գնդապետ Գորիկ Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա, որտեղ դեկտեմբերի 18-21 կկայանա Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից-պետությունների Անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների Խորհրդի ղեկավարների 33-րդ նիստը: Նիստի ընթացքում կքննարկվեն` տարածաշրջանային անվտանգության ժամանակակից հեռանկարների, ահաբեկչության և այլ ծայրահեղական բռնի արտահայտումների, միջուկային-էներգետիկ համալիրների անվտանգության ապահովման, թմրանյութերի և հոգեմետ միջոցների ապօրինի շրջանառության, տեղեկատվական ոլորտին վտանգի դիմակայման հարցերը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---