Սուսերամարտի երիտասարդների աշխարհի գավաթում Էդգար Կարապետյանը հաղթահարել է 2 փուլի արգելք19 դեկտեմբերի 2012 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Թեհրանում կայացած սուսերամարտի խոցասուսեր ձևի երիտասարդների աշխարհի գավաթի խաղարկության հերթական փուլին Հայաստանի հավաքականը մասնակցել էր 7 մարզիկներով: Առաջին փուլի արգելքը հաղթահարել են բոլորը` Արմեն Արազյանը, Արթուր Քոչարյանը, Էդուարդ Հովիկյանը, Ռաֆիկ Աբրահամյանը, Ավետիս Տերոյանը, Էդգար Աթյանը և Էդգար Կարապետյանը: Իսկ 2-րդ փուլում հաջող է մասնակցել միայն Կարապետյանը: Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցել են 14 երկրներ, որոնց թվում են Դանիան, Պորտուգալիան, Ղազախստանը, Քուվեյթը, Հորդանանը, Իրանը, Վրաստանը: PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ֆեդերացիայի մամուլի քարտուղար Արտաշես Մադոյանը նշեց, որ իրենք մրցաշարին հայտավորել էին պատանի սուսերամարտիկների, որպեսզի նրանք մրցումային փորձ ձեռք բերեն: «Մեր սպասելիքներն այս մրցաշարից ավելի շատ էին, իհարկե, մեդալներ չէինք ակնկալում, սակայն հույս ունեինք, որ երեխաներին կհաջողվի գոնե 3 փուլ հաղթահարել: Օրինակ, անցած տարի այս մրցաշարում Ռոբերտ Խաչատրյանը դարձել էր բրոնզե մեդալակիր»,- ասաց նա: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ «Խաղաղության խաչմերուկի» շրջանակում Չինաստանից ՀՀ է հասել առաջին բեռնատարը Բեռնափոխադրումը տևել է մոտ 20 օր |